Պայթյուն Ինդոնեզիայի նավթավերամշակման գործարանում. կան տուժածներ
Ինդոնեզիայի Բալոնգան քաղաքի նավթավերամշակման գործարանում բռնկված հրդեհից և դրան հետևած պայթյունից գրեթե երեք տասնյակ մարդ է վիրավորվել, հինգը գտնվում է ծանր վիճակում: Այս մասին հայտնում է euronews-ը:
Ավելի քան 700 մարդ տարհանվել է և տեղափոխվել ժամանակավոր կացարաններ:
Պայթյունն այնքան ուժգին է եղել, որ լսվել է հինգ կիլոմետր հեռու:
Իշխանությունները ենթադրում են, որ պատահարի պատճառ կարող էր լինել կայծակի հարվածը, դեպքի պահին տարածքում ուժեղ ամպրոպ է եղել և հորդառատ անձրև:
Կարծիքներ