ԵՄ-ն առաջիկայում կքննարկի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթը

ԵՄ-ն առաջիկայում կքննարկի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթը

Եվրամիությունը մտադիր է այս շաբաթվա ընթացքում համաձայնեցնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով ԵՄ իր աղբյուրների վրա:

Գործակալության տվյալներով՝ ԵՄ անդամ երկրներն առաջարկում են առաջիկա վեց ամիսներին ընթացքում փուլային եղանակով կյանքի կոչել ռուսական նավթի մատակարարման արգելքը: Bloomberg-ի փոխանցմամբ, ռուսական նավթից հրաժարվելու ժամկետների առնչությամբ դժգոհություն է հայտնել Հունգարիան:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում