ԵԱ-Երևան. Արթուր Բազեյանը հաղթեց թուրք բռնցքամարտիկին
Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում շարունակվում է բռնցքամարտի Եվրոպայի տղամարդկանց մեծահասակների առաջնության հինգերորդ մրցումային օրը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ`Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Բազեյանը մեկնարկային մենամարտում` քառորդ եզրափակիչում, մրցեց թուրք բռնցքամարտիկ Բաթուհան Չիտֆչիի հետ: Հայ բռնցքամարտիկը հաղթեց 4:1 հաշվով:
Ավելի վաղ մեկնարկային մենամարտում պարտություն կրելով` պայքարից դուրս էին մնացել Բարեղամ Հարությունյանը (48կգ), Արթուր Հովհաննիսյանը(51կգ), իսկ Հովհաննես Բաչկովը (63,5կգ) հաղթել էր, դուրս եկել կիսաեզրափակիչ` ապահովելով առնվազն բրոնզե մեդալ:
Քիչ ավելի ուշ Քառորդ եզրափակիչում իրենց երկրորդ մենամարտը կանցկացնեն 86 կգ քաշային կարգում հանդես եկող Ռաֆայել Հովհաննիսյանը և 92 կգ Նարեկ Մանասյանը:
Կարծիքներ