Երեխաների մասնակցությունը չպետք է միջոց դարձնել մեծահասակների քաղաքական կարծիքի արտահայտման համար. ՄԻՊ

Երեխաների մասնակցությունը չպետք է միջոց դարձնել մեծահասակների քաղաքական կարծիքի արտահայտման համար. ՄԻՊ

Երեկ բոլորս յուրովի նշանավորեցինք երեխաների իրավունքների պաշտպանության օրը։ Երեխայի իրավունքների երաշխավորներն ու պաշտպաններն անշուշտ մեծահասակներն են։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը՝ շարունակելով.

«Երեկվա միջոցառումների մշտադիտարկման արդյունքներով Մարդու իրավունքների պաշտպանը հարկ է համարում հիշեցնել, որ երեխայի կարծիքի ազատ արտահայտման, այդ թվում՝ քաղաքական բնույթի հավաքներին գիտակցված ու տեղեկացված մասնակցության իրավունքի իրացումը բխում է երեխայի լավագույն շահից։

Պաշտպանը հատուկ շեշտում է, որ մենք բոլորս պետք է խրախուսենք ու պայմաններ ստեղծենք սեփական կարծիքն արտահայտելու համար երեխայի գիտակցված և իմաստալից մասնակցության համար։

Սա նաև նշանակում է, որ որևէ միջոցառման կամ հավաքի երեխաների մասնակցությունը չպետք է միջոց դարձնել մեծահասակների քաղաքական կարծիքի արտահայտման համար»։

Նշենք, որ երեկվա հունիսմեկյան միջոցառումների ընթացքում՝ ասֆալտին կավճանկարչության ժամանակ, երեխաների մի խումբ պատկերել էին ընդդիմության կազմակերպած հավաքների կոչերը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում