Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է, Մասիսի և Արտաշատի տարածաշրջանների ավտոճանապարհներին՝ մառախուղ
Դեկտեմբերի 10-ի ժամը 09:00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։ Մասիսի և Արտաշատի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 80-100 մետր։
Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից, նշելով, որ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Կարծիքներ