Դանիան դարձել է աշխարհում առաջին երկիրը, որն ամբողջությամբ հրաժարվել է AstraZeneca պատվաստանյութից
Դանիան դարձել է աշխարհում առաջին երկիրը, որն ամբողջությամբ դադարեցրել է AstraZeneca կորոնավիրուսի պատվաստանյութի օգտագործումը, քանի որ այն կապված է թրոմբոզի հետ: Այս մասին տեղեկացնում է swissinfo.ch կայքը` հղում տալով Copenhagen Post պարբերականին:
«Դա մեր որոշումն է. շարունակել պատվաստումը Դանիայում առանց AstraZeneca-ի»,-ասել է Դանիայի առողջապահության վարչության պետ Սորեն Բրոստրեմը:
Այս որոշման պատճառով ակնկալվում է, որ երկրում պատվաստումների ծրագիրը կտևի մինչև օգոստոսի կեսը՝ նախատեսվածից երեք շաբաթ ավելի: Բայց իշխանությունները ասում են, որ Դանիայում վարակման մակարդակը ցածր է, և AstraZeneca-ից բացի այլ պատվաստանյութեր կան:
Կարծիքներ