Բրյուսելում պատահաբար գտել են 10 տարի առաջ գողացված հին հռոմեական արձանը

Բրյուսելում պատահաբար գտել են 10 տարի առաջ գողացված հին հռոմեական արձանը

2011-ին գողացված հին հռոմեական արձանը հայտնաբերվել է Բրյուսելի հնաոճ իրերի խանութներից մեկում: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով տեղի մշակութային ժառանգության պահպանման վարչությանը:

Քանդակը, որը թվագրվում է մեր թվարկության 1-ին դարին, անհետացել էր 2011 թվականին՝ հռոմեական վիլլաներից մեկի այգուց:

Դրա արժեքը գնահատվում է 100 000 եվրո:

Երկու սպաներ Բելգիա գործուղման ժամանակ են գտել արձանը, որը պատկերում է տոգայով (հին հռոմեական հագուստ) մարդու: Բրյուսելում նրանք հայտնվել են մեկ այլ միջազգային գործով:

Աշխատանքից մեկ օր անց, հետաքրքրությունից դրդված, նրանք որոշել են զբոսնել Սաբլոն թաղամասով, որը հայտնի է իր հնաոճ իրերի և արվեստի գործերի խանութներով: Դրանցից մեկում նրանք տեսել են անգլուխ արձանը, որը, նրանց ենթադրությամբ, իտալական ծագում ուներ:

Հետաքննություն է սկսել, որը բացահայտել է արվեստային մաքսանենգության կազմակերպչին, այդ մարդը իսպանական կեղծանուն օգտագործող իտալացի է եղել:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում