Թբիլիսիում հատուկ ջոկատայիններն օղակել են ցուցարարներին․ կիրառվել է արցունքաբեր գազ և ջրցան

Թբիլիսիում հատուկ ջոկատայիններն օղակել են ցուցարարներին․ կիրառվել է արցունքաբեր գազ և ջրցան

Թբիլիսիում հատուկ ջոկատայինները սկսել են խորհրդարանի շենքից հեռացնել ցուցարարներին։

Այս մասին հայտնել են վրացական լրատվամիջոցները:

Ցուցարարների ուղղությամբ արցունքաբեր գազ պարունակող պարկուճներ են նետվել, նաև ջրցան է կիրառվել։ Հաղորդվում է, որ քաղաքացիները կոտրել են քարե սալիկներ և դրանք նետել հատուկ նշանակության ջոկատի ուղղությամբ։ Հնչել է նախազգուշական ազդանշան, որով ցուցարարներին կոչ է արվել լքել տարածքը։

Զուգահեռաբար սկսվել են ձերբակալումները։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում