Հռոմի պապը մտահոգություն է հայտնել Իրանի գործողություններից հետո Մերձավոր Արեւելքում տիրող իրավիճակի կապակցությամբ
Հռոմի Ֆրանցիսկոս պապը մտահոգություն է հայտնել Իրանի գործողություններից հետո Մերձավոր Արևելքում իրավիճակի վատթարացման կապակցությամբ և կոչ է արել կարգավորման։
«Ես աղոթքով և մտահոգությամբ հետևում եմ Մերձավոր Արևելքի հաղորդագրություններին, որտեղ իրավիճակը Իսրայելում վատթարացել է Իրանի գործողությունների պատճառով: Ես կոչ եմ անում դադարեցնել ցանկացած քայլ, որը կարող է նպաստել բռնության վատթարացմանը և ամբողջ տարածաշրջանը ներգրավելու վտանգ ներկայացնել ու ռազմական հակամարտություննընդլայնել ավելի մեծ մասշտաբով»,- ասել է նա Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքվածների համար ավանդական կիրակնօրյա քարոզից հետո։
«Ոչ ոք չպետք է սպառնա միմյանց գոյությանը, բոլոր երկրները պետք է հանդես գան խաղաղության օգտին և օգնեն իսրայելցիներին և պաղեստինցիներին ապրել երկու պետություններում՝ կողք կողքի և խաղաղ պայմաններում»,- հավելել է Պապը։
Կարծիքներ