Այն մասնագիտական ցենզը, որը մենք ակնկալում էինք, ամենևին չի բավարարվում․ Էդուարդ Աղաջանյան
Կադրային քաղաքականության հարցում մի մոտեցում դժվար է պատկերացնել՝ հաշվի առնելով մի քանի հանգամանք։
Կառավարության վարած կադրային քաղաքականությանն անդրադառնալով՝ այս մասին ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։
«Ինչպես տեղյակ եք, վարչապետի հանձնարարականով ստեղծվել է Կադրային բանկ, որին հազարավոր քաղաքացիներ դիմել են աշխատանքի ընդունվելու համար։ Այն մասնագիտական ցենզը, որը մենք ակնկալում էինք, ամենևին չի բավարարվում։ Ցավոք, չունենք այն պատկերը, որը ուզում էինք ունենալ»,-լրագրողների հետ զրույցում ասաց Աղաջանյանը։
Վերջինս նշեց նաև, որ մասնագիտական հանգամանքից բացի հաշվի է առնվում նաև թեկնածուի քաղաքական անցյալը։
«Քաղաքական անցյալը որոշումների կայացման հարցում կարևոր տեղ է զբաղեցնում։ Չի կարող լինել մի իրավիճակ, երբ պետական ողջ համակարգը զբաղեցված լինի միայն մասնագետներից, տեխնոկրատներից և քաղաքական զրո անցյալ ունեցողներից։ Վերջիվերջո սա քաղաքականություն է։
Մեր քաղաքական թիմում ներգրավված են ինչպես քաղաքական հետագիծ ունեցող անձինք, այնպես էլ պրոֆեսիոնալ մասնագետներ»,- ասաց նա։
Կարծիքներ