Տավուշի մարզի Աչաջուր գյուղում այրվել է մոտ 50 հա խոտածածկույթ

Տավուշի մարզի Աչաջուր գյուղում այրվել է մոտ 50 հա խոտածածկույթ

Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն օգոստոսի 24-ին, ժամը 16։16-ին ահազանգ է ստացել, որ Աչաջուր գյուղում այրվում է խոտածածկ տարածք:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 18:20-ին, մարվել՝ 18:50-ին: Այրվել է մոտ 50 հա խոտածածկույթ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում