Հայաստանի ազգային հավաքականը զիջեց Հյուսիսային Մակեդոնիային
Հայաստանի ազգային հավաքականը Ստրումիցայի «Բլագոյ Իստատով» ստադիոնում ընկերական խաղում 3:1 հաշվով զիջեց Հյուսիսային Մակեդոնիային:
Խաղի 42-րդ րոպեին Հյուսիսային Մակեդոնիան օգտվեց ընձեռնված հնարավորությունից: Խփած առաջին գնդակով աչքի ընկավ Ալեքսանդր Տրայկովսկին:
Երկրորդ կեսի մեկնարկի` 58-րդ րոպեին, Հյուսիսային Մակեդոնիան խփեց նաև երկրորդ գնդակը:
Հանդիպման վերջնամասում տան տերերը խփեցին նաև երրորդ գնդակը:
Խաղի ավելացված րոպեին Հայաստանի հավաքականի միակ գոլը խփեց Էդուարդ Սպերցյանը:
Կարծիքներ