ԼՂ-ից բռնի տեղահանված ավելի քան 80 հազար անձ արդեն ստացել է 100 հազար դրամ միանվագ աջակցությունը
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը և նախարարի մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանը Կառավարության «Հումանիտար կենտրոնից» ներկայացրել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար իրականացվող սոցիալական աջակցության ծրագրերի ընթացքը:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը նշել է, որ 100 000 դրամ միանվագ աջակցությունն այս պահին ստացել է ավելի քան 80 հազար անձ:
«Շուրջ 30 հազար անչափահաս երեխաներից այս պահի դրությամբ 27 հազար 300-ի համար արդեն դիմում է ներկայացվել: Նախորդ շաբաթվա ընթացքում արդեն իսկ վճարվել է 14 հազար 593 երեխայի համար:
Մնացած դիմումները գտնվում են մշակման փուլում, նրանց կվճարենք առաջիկա օրերին: Տվյալները ԿԲ-ից ստանալուն կվճարենք նաև նոր բանկային քարտեր ստացած քաղաքացիներին»,-ասել է նախարարը՝ հավելելով, որ նոր քարտ ստացած ավելի քան 4000 անձ արդեն ստացել է միանվագ աջակցությունը:
Կարծիքներ