Փարիզի քաղաքապետ Ան Իդալգոն մասնակցել է Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառմանը

Փարիզի քաղաքապետ Ան Իդալգոն մասնակցել է Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառմանը

Փարիզի քաղաքապետ Ան Իդալգոն մասնակցել է Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառմանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ, ՀՅԴ բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը:

«Այսօր առավոտյան Փարիզի քաղաքապետ Ան Իդալգոյի հրավերով Փարիզի քաղաքապետարանում էինք` Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ: Մեծ պահ հիշողության եւ պահանջների: Հարգանքի տուրք զոհերի հիշատակին, արդարության համար մինչև վերջ պայքարելու խոստում և Հայաստանի ու Արցախի անվտանգության ու անկախության ապահովմանն ուղղված ջանքերը շարունակելու հանձնառություն»,- գրել է Փափազյանը:

Նա շնորհակալություն է հայտնում Աննա Իդալգոյին` աջակցության և հավատարմության համար ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում