Լարված իրավիճակ Արամի փողոցում . վիդեո, ֆոտոշարք
Արամի փողոց, Մաշտոցից մինչև Փարփեցի ընկած հատվածը այս պահին փակ է: Պատճառը երկրորդ շարքում կայանած ավտոմեքենան է, որը տուգանային հրապարակ տեղափոխելու համար քարշակ մեքենա է բերվել:
Վերջին պահին պեքենային է մոտեցել վերջինիս վարորդը, որն ահազանգել է ՄԻՊ և ՌԴ դեսպանատուն, քանզի հանդիսանում էր ՌԴ քաղաքացի: Կարգազանց վարորդը պնդում էր, որ մեքենան ստիված է կայանել երկրորդ շարքում և կարճ ժամանակով:
Այս պահին նա պատրաստ է վճարել համապատասխան տուգանքը, սակայն ոստիկանները հրաժարվում են այդ պայմանին, պնդելով, որ քարշակի գալուց հետո պարտավոր են մեքենան տեղափոխել հատուկ պահպանության տարածք: Արդյունքում կաթվածահար վիճակում է հայտնվել ողջ փողոցի երթևեկությունը:
Կարծիքներ