Երուսաղեմում մզկիթի տնօրենը օգնություն է խնդրել իսլամական աշխարհից
Երուսաղեմի ալ-Աքսա մզկիթի տնօրեն Օմար ալ-Քեսվանին աջակցության համար իսլամական աշխարհին Է դիմել պաղեստինցիների եւ իսրայելական ոստիկանության բախումների կապակցությամբ: Այդ մասին հաղորդել Է Պաղեստինի պետական հեռուստատեսությունը:
«Իսլամական աշխարհին հորդորում ենք օգնել ալ-Աքսա մզկիթին՝ հրեա նորաբնակների եւ իսրայելցի ոստիկանների կողմից մզկիթի վրա գրոհելուց հետո»,-հեռուստաալիքը մեջբերում Է ալ-Քեսվանիի հայտարարությունը:
Պաղեստինի կրոնի գործերի նախարարության աղբյուրը մամուլին հաղորդել Է, որ Իսրայելի ոստիկանությունն առգրավել Է ալ-Աքսա մզկիթի բոլոր բանալիները:
Մայիսի 10-ի առավոտյան Երուսաղեմում Տաճարաց լեռան վրա ալ-Աքսա մզկիթի մերձակայքում իսրայելական ոստիկանության հետ բախումների ժամանակ վերքեր են ստացել 215 պաղեստինցիներ, ներառյալ Կարմիր Մահիկի աշխատակիցներ, չորս տուժածներ գտնվում են ծանր վիճակում, հաղորդել Է Երուսաղեմում Կարմիր Մահիկի ներկայացուցչությունը: Իսրայելական ոստիկանությունը հաղորդում Է կարգի պահապանների ինը վիրավորների մասին:
Արեւելյան Երուսաղեմում բախումները շարունակվում են արդեն մի քանի օր: Երուսաղեմում, Կարմիր Մահիկի տվյալներով, լույս մայիսի 10-ի գիշերը իսլայելական ոստիկանության հետ պաղեստինցիների բախումների ժամանակ տուժել Է 80 մարդ, ընդամենը վերջին օրերին վերքեր են ստացել շուրջ 300 պաղեստինցիներ:
Մայիսի 10-ի առավոտյան անկարգությունները վերսկսվել են: Wafa գործակալությունն ավելի վաղ հաղորդել Է, որ իսլայելական ոստիկանությունը խոշոր ուժեր Է կենտրոնացրել մզկիթի շրջանում, դիպուկահարներ Է տեղաբաշխել դրա գավիթներում, ինչպես նաեւ արտասվաբեր գազ Է օգտագործել պաղեստինցիներին մզկիթի տարածքից հետ մղելու համար:
Մզկիթի տնօրեն Օմար ալ-Քեսվանիի խոսքով՝ «ոստիկանությունը աննախադեպ բարբարոսական հարձակում Է կատարել» մզկիթի վրա: Մայիսի 10-ին Իսրայելում նշվում Է Երուսաղեմի օրը, որը սահմանվել Է Վեցօրյա պատերազմից հետո քաղաքի արեւելյան մասը Իսրայելի վերահսկողության տակ անցնելու պատվին: Այդ օրը Իսրայելի մայրաքաղաքում անցկացվում Է դրոշներով ավանդական երթ եւ այլ միջոցառումներ: Մայիսի 10-ին բախումներից խուսափելու իրադրության գնահատումից հետո ոստիկանությունը փակել Է հրեաների մուտքի հնարավորությունը Տաճարաց լեռ: Հին քաղաքի շրջան են տեղափոխվել Իսրայելի ոստիկանության եւ սահմանապահ ոստիկանության հազարավոր մարտիկներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Կարծիքներ