Փոմփեոն հայտարարել է Սիրիայի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցչի պաշտոնանկության մասին
Սիրիայի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրին այս ամիս կլքի իր պաշտոնը, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության ղեկավար Մայք Փոմփեոն: Այս մասին հաղորդվում է Պետդեպարտամենտի կայքում:
«Դեսպան Ջեյմս Ֆ. Ջեֆրին, որը գրեթե երկուսուկես տարի ծառայել է որպես Սիրիայի հետ փոխգործակցության հատուկ ներկայացուցիչ և ԻՊ ոչնչացման գլոբալ կոալիցիայի հատուկ ներկայացուցիչ, այս ամիս թոշակի է գնալու», – նշված է հայտարարության մեջ:
Ջոել Ռեյբերնը, ով ներկայումս զբաղեցնում է պետքարտուղարի տեղակալի օգնականի և Սիրիայի հարցերով հատուկ բանագնացի պաշտոնը, հանդես կգա որպես Սիրիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ: Ահաբեկչության դեմ պայքարի համակարգող Նաթան Սալեզը կլինի ԻՊ-ին տապալելու գործով Համաշխարհային կոալիցիայի հատուկ բանագնացը, հավելել է Պոմպեոն:
Կարծիքներ