Դիմակներ կրում են գրեթե բոլորը, սակայն չի պահպանվում դիմակները ճիշտ կրելու կանոնը. ԲԸՏՄ
ՀՀ պարետի կողմից սահմանված՝ համաճարակի կանխարգելման կանոնների վերահսկման աշխատանքները Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տեսուչներն ու ոստիկանները հունիսի 22-ին մեկնարկել են Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանից։
Վարչական շրջանի մի շարք հուշակոթողների, զբոսայգիների, ջրային տարածքներում վերահսկվել են մարդկային կուտակումները, դիմակ կրելու պարտադիր պահանջի կատարումը։
Շրջայցի ընթացքում տեսուչները փաստել են, որ դիմակներ կրում են գրեթե բոլորը, սակայն չի պահպանվում դիմակները ճիշտ կրելու կանոնը:
Տեսչական մարմնի աշխատակիցների կողմից տրվել են դիմակները պատշաճ կրելու, սոցիալական հեռավորություն պահպանելու մասին ցուցումներ, հակահամաճարակային կանոնների վերաբերյալ իրազեկումներ, նաև տրամադրվել են բժշկական դիմակներ։
Զբոսայգիների, ջրային տարածքներում սպորտով զբաղվող քաղաքացիների շրջանում մարդկային կուտակումներ չեն արձանագրվել։
Արտակարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված մշտադիտարկումներն իրականացվում են ամեն օր։
FacebookTwitterԱվելին...
Լրահոս
Ինսուլտով և կորոնավիրուսով հիվանդի կյանքը փրկվել է19:2422 Հնս, 2020
ՔԿ նախագահը քաղաքացու բարձրացրած հարցերի վերաբերյալ հանձնարարականներ է տվել19:1922 Հնս, 2020
Դիմակներ կրում են գրեթե բոլորը, սակայն չի պահպանվում դիմակները ճիշտ կրելու կանոնը. ԲԸՏՄ19:1422 Հնս, 2020
ՍԴ-ն Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննությունը նշանակել է հուլիսի 7-ին՝ ժամը 11:00-ին19:0722 Հնս, 2020
Լոռու, Տավուշի և Շիրակի մարզերի խոցելի ընտանիքների երեխաներին 370 նոր պլանշետ է տրամադրվել19:0422 Հնս, 2020
Հանրային տրանսպորտում խախտումները նվազել են18:5622 Հնս, 2020
Երեկույթն ավարտվել է կորոնավիրուսով զանգվածային վարակով. Reuters18:4922 Հնս, 2020
Արտագնա աշխատանքի մեկնող մեր քաղաքացիների համար պետք է Հայաստանում աշխատատեղեր ստեղծենք. Փաշինյան18:4422 Հնս, 2020
Հակահամաճարակային կանոններին հետևելն այս հիվանդությունից ազատվելու հիմնարար լծակն է. Մինյոն18:4122 Հնս, 2020
Արցախի պետհամալսարանում դիպլոմ կստանա 730 շրջանավարտ18:3622 Հնս, 2020
Պետք է շնորհակալ լինեն, որ արտակարգ դրություն է, այլապես հեղափոխության կողմնակիցներն իրենց խոսքը կասեին կոռուպցիոներների մասին18:3122 Հնս, 2020
ԱԺ էլեկտրոնային գրադարանը հագեցվել է տեխնոլոգիական վերջին չափանիշներով
Կարծիքներ