Խամենեին մեկնաբանել է «խեղճ երիտասարդ» Պավել Դուրովի կալանավորումը
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլաh Սեյեդ Ալի Խամենեին մեկնաբանել է «Տելեգրամ» մեսենջերի հիմնադիր Պավել Դուրովի կալանավորումը։
Խամենեին Դուրովի կալանավորման մասին խոսել է նախարարների նոր կաբինետի անդամների հետ հանդիպմանը։
«Կիբերտարածությունում կառավարումն ամենուր է: Դուք տեսաք, որ այս խեղճ երիտասարդին (Պավել Դուրովին) կալանավորել են Ֆրանսիայում և սպառնում են 20 տարվա ազատազրկմամբ։ Սա ցույց է տալիս, որ նրանք խախտել են կանոնները»,- ասել է Խամենեին:
Նշենք, որ «Տելեգրամ»-ն Իրանում արգելված է ավելի քան վեց տարի։
Դուրովը ձերբակալվել է օգոստոսի 24-ի երեկոյան Փարիզի Լը Բուրժե օդանավակայանում, որտեղ նա Բաքվից է ժամանել իր անձնական ինքնաթիռով։
Գործը, որով կալանավորվել է «Տելեգրամ»-ի հիմնադիր Պավել Դուրովը, բացվել է հուլիսի 8-ին, այն պարունակում է 12 հանցագործության մասին մեղադրանք «անանուն անձի» դեմ, հայտնել է Փարիզի դատախազությունը։
Կարծիքներ