Լուկաշենկոն պատմել է՝ ինչ է քննարկել Պուտինի հետ մոտ 5 ժամ տևած հանդիպման ժամանակ |tert.am|
tert.am: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկում իր կողմնակիցների հետ հանդիպման ժամանակ պատմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Սոչիում տեղի ունեցած հանդիպման և զրույցի մասին: Այս մասին գրում է eadaily.com կայքը:
Լուկաշենկոն նշել է, որ ՌԴ նախագահի հետ քննարկել է էներգետիկայի ոլորտում երկրների համագործակցությունը և ոչ միայն:
«Մենք հստակ թվերի մեջ չենք խորացել: Բայց, ինչպես ինձ զեկուցել է Սեմաշկոն, մեր դեսպանը, որը նաև փոխվարչապետն է, նա բանակցություններ է վարում Ռուսաստանի էներգետիկների հետ: Լրիվ տարբեր մարդիկ կարող են խոսել գների մասին: Պուտինն ինքն է առաջարկել՝ արի ակտիվացնենք մեր հոլդինգները, խոշոր արդյունաբերական ձեռնարկությունները, թող հանդիպեն ղեկավարները, նախարարները: Անհրաժեշտ է, որ նրանք իրենք հանդիպեն և առևտուր անեն միմյանց հետ: Ես էլ ասել եմ, որ դա ինձ հարմար է»,-պատմել է Բելառուսի նախագահը:
Բացի այդ, Լուկաշենկոն հավելել է, որ Պուտինը ձեռնարկությունների և հոլդինգի ղեկավարների շփումներին զուգահեռ առաջարկել է ակտիվացնել տարածաշրջանային համագործակցությունը:
«Ես ասացի՝ սեպտեմբերի վերջին տեղի կունենա տարածաշրջանների ֆորում, մենք կսկսենք ակտիվացնել նահանգապետերի շփումները: Սա մեծ գործ է: Նրանք այնտեղ շատ բան կլուծեն»,-նշել է Լուկաշենկոն:
Նրա խոսքով` «Սեմաշկոն, որը Սոչիից արդեն ճանապարհ էր ընկել, զեկուցել է, որ Արդյունաբերության նախարարի հետ ճանապարհորդել է Ռուսաստանով մեկ և բերել է 290 միլիոն դոլար արժողությամբ պայմանագրեր` «ԲելԱԶ»-ներ, «ՄԱԶ»-եր և այլն: Պայմանագրեր են կնքվել: 1/3 միլիարդը մեծ գումար է: Այսինքն պետք է շարժվել»,-ասել է Բելառուսի նախագահը:
Լուկաշենկոն ընդգծել է նաև, որ ՌԴ նախագահի հետ քննարկել է պաշտպանության, ինչպես նաև ռազմարդյունաբերության վերաբերող հարցեր:
Կարծիքներ