Հայաստանը առաջին անգամ Ռուսաստանի հետ առևտրային պրոֆիցիտ է արձանագրել
Հայաստանը 2023 թվականի առաջին կիսամյակում առաջին անգամ ավելի շատ ապրանք է արտահանել Ռուսաստան, քան ներմուծել ՝ ստանալով 210 միլիոն դոլարի առևտրային ավելցուկ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին գրել է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Հայաստանի մաքսատան տվյալները։
Նշվում է, որ Հայաստանը ընթացիկ տարվա հունվար-հունիս ամիսների արդյունքներով ստացել է առնվազն 2003 թվականից ի վեր Ռուսաստանի հետ առևտրում առաջին պրոֆիցիտը՝ 210 մլն դոլարի մակարդակում: Ընդ որում, վերջին տարիներին արձանագրվել է դեֆիցիտ. ամենամեծը ՝ 596 մլն դոլարի մակարդակում ՝ անցյալ տարի, իսկ ամենափոքրը ՝ 45 մլն դոլարի մակարդակում ՝ 2004 թվականին։
Ըստ լրատվական գործակալության՝ դա տեղի է ունեցել Հայաստանի արտահանման բուռն աճի շնորհիվ. այս տարի ապրանքների մատակարարումները եռապատկվել են՝ հասնելով 1,68 մլրդ դոլարի։
Կարծիքներ