Պուտինն ու Դրագին քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին քննարկել են Ուկրաինայում ստեղծված իրավիճակը: Այս մասին հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունը։
Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է զգալի ներդրում ունենալ պարենային ճգնաժամի հաղթահարման գործում՝ հացահատիկի և պարարտանյութերի արտահանման միջոցով՝ Արևմուտքի կողմից քաղաքական դրդապատճառներով սահմանափակումների վերացման դեպքում:
Ռուսաստանի նախագահը վստահեցրել է Իտալիայի վարչապետին, որ շարունակելու են գազ մատակարարել Իտալիային:
«Էներգետիկ անվտանգության հարցերի քննարկման ժամանակ ռուսական կողմը հաստատել է իր մտադրությունը՝ շարունակելու ապահովել բնական գազի անխափան մատակարարումները Իտալիա՝ պայմանագրերում ամրագրված գներով»,- նշել են Կրեմլում։
Կարծիքներ