Գերմանացի թյուներները ներկայացրել են Rolls-Royce Wraith կուպեի հզորացված տարբերակը, որը թողարկվելու է ընդամենը 3 օրինակով
Գերմանական Spofec թյունինգային ընկերությունը, որը մասնագիտանում է Rolls-Royce մեքենաների կատարելագործման հարցում, մշակումների փաթեթ է ներկայացրել Wraith կուպեի համար:
Ինչպես հայտնում է Motor.ru-ն, երկդռնանի մոդելը համալրվել է առավել կտրուկ դիմային հատվածով, նոր անվահեծերով և հզորացված շարժիչով: Կուպեի կատարելագործված տարբերակը կթողարկվի 3 օրինակով:
N-Tronic մոդուլի տեղադրման և ճնշման ծավալի ավելացման շնորհիվ 6.6 լիտր ծավալով բենզինային, V12 երկտուրբո շարժիչի հզորությունը հասցվել է 717 ձիաուժի: 100 կմ/ժամ արագությունը մեքենան զարգացնում է 4.2 վայրկյանում՝ 0.3 վայրկայնով ավելի արագ, քան Wraith Black Badge ստանդարտ մոդելի պարագայում: Սովորական մոդելի շարժիչի հզորությունը կազմում է 632 ձիաուժ:
Փոփոխությունների է ենթարկվել նաև բրիտանական շքեղ դասի մեքենայի սրահը: Նորույթի գինը չի նշվում:
Կարծիքներ