Էլի ժողովրդի մեծամասնությունը կընտրի ընդդեմ Քոչարյանի ու էս անգամ առանձնահատուկ ընդգծված` ընդդեմ Կրեմլի․ Էդգար Առաքելյան
Էդգար Առաքելյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․
«Էլի սխալ են հաշվարկել: Եթե նույնիսկ հաջողացնեն շատ մարդ հավաքել ու քաղաքը պարալիզացնելով ճգնաժամ առաջացնել, Փաշինյանը շատ հանգիստ կարող ա գնալ արտահերթ ընտրությունների:
Ու էլի կլինի 21 թվի կրկնություն, էլի ժողովրդի մեծամասնությունը կընտրի ընդդեմ Քոչարյանի ու էս անգամ առանձնահատուկ ընդգծված` ընդդեմ Կրեմլի, անկախ նրանից, թե դրանք ում դեմքով (կամ էս դեպքում` սև շրջազգեստով ու սքեմով) են հանդես գան:
Ու էլի մեր գուբերնիայի ու ինչքի մեռած ազգասեր փրկիչները մինչև վերջին օրը համոզված կլինեն, որ հաղթում են, բայց խորը հիասթափություն կապրեն.. մինչև հաջորդ ակտիվացումը նորանոր դեմքերով ու ֆեյք առիթներով»:
Կարծիքներ