Սերբիայի ընտրություններին մինչև ժամը 16:00-ի դրությամբ մասնակցությունը կազմել է 41,56 տոկոս
Սերբիայի նախագահական եւ խորհրդարանական ընտրություններին մասնակցությունը տեղական ժամանակով ժամը 16:00-ին կազմել է 41,56 տոկոս: Այս մասին կիրակի օրը կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հանրապետական վիճակագրական ծառայության տնօրեն Միլադին Կովաչեւիչը։
«Մինչև ժամը 16.00-ը Սերբիայի տարածքում առանց Կոսովոյի և Մետոհիայի մասնակցությունը կազմել է քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թվի 41,56%-ը։ Վոյվոդինայի շրջանում քվեարկել է 44%-ը, Շումադիա և Արևմտյան Սերբիա՝ 42,78%։ Հարավարևելյան Սերբիայի շրջանում՝ 42,11 տոկոս, Բելգրադի մարզում՝ 38,5 տոկոս»,- ասէլ է նա։
Կարծիքներ