Փրկարար ջոկատներն այսօր Վարանդայի շրջանից հայտնաբերել և տարհանել են ևս 4 աճյուն. ԱՀ ԱԻՊԾ

Փրկարար ջոկատներն այսօր Վարանդայի շրջանից հայտնաբերել և տարհանել են ևս 4 աճյուն. ԱՀ ԱԻՊԾ

Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքների արդյունքում, Արցախի ներքին գործերի նախարարության ԱԻ պետական ծառայության փրկարար ջոկատներն այսօր Վարանդայի (Ֆիզուլի) շրջանից հայտնաբերել և տարհանել են ևս 4 աճյուն:

 

Նախնական տվյալներով՝ նրանք բոլորը ռազմագործողությունների մասնակիցներ են:

 

Ինքնությունը պարզելու նպատակով կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն:

 

Զինադադարից հետո փրկարար ջոկատների կողմից իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերված կամ ադրբեջանական կողմից հայկական կողմին փոխանցված աճյունների ընդհանուր թիվը 1557 է:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում