Խաչատուր Սուքիասյանն արտահերթ ընտրություններին կմասնակցի ՔՊ-ի համամասնական ցուցակով

Խաչատուր Սուքիասյանն արտահերթ ընտրություններին կմասնակցի ՔՊ-ի համամասնական ցուցակով

Հայտնի գործարար, ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն արտահերթ ընտրություններին կմասնակցի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակով: Այս մասին հայտնել է Խաչատուր Սուքիասյանի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը:

«Հարգելի գործընկերներ, ի պատասխան մի շարք ԶԼՄ-ների հարցումների, հայտնում եմ, որ Խաչատուր Սուքիասյանը մասնակցելու է առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին ՔՊ համամասնական ցուցակով:

Այլ մանրամասների մասին կտեղեկացնենք առաջիկայում»,- տեղեկացրել է Մկրտչյանը Ֆեյսբուքի իր էջում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում