Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի 5 թափուր տեղի համար ստացվել է 10 հայտ

Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի 5 թափուր տեղի համար ստացվել է 10 հայտ

ՀՀ արդարադատության նախարարությունից հայտնում են, որ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի քարտուղարությունը ամփոփել է Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամի մրցույթի համար ներկայացված հայտերը:

Մրցույթին մասնակցության հայտ ներկայացվել է 10 թեկնածուի կողմից: Ներկայացված հայտերից ամբողջական են 9-ը:

Ամբողջական հայտեր ներկայացրել են հետևյալ թեկնածուները՝

1 Արսեն Սարդարյան
2 Լիլիթ Երեմյան
3 Դավիթ Հակոբյան
4 Ռաֆիկ Գրիգորյան
5 Արտյոմ Գեղամյան
6 Գուրգեն Աֆրիկյան
7 Արման Զրվանդյան
8 Լուսինե Հակոբյան
9 Անահիտ Մանասյան

Հանձնաժողովի թեկնածուների հետ հարցազրույցները տեղի կունենան մարտի 23-ին, որից հետո կներկայացվեն հարցազրույցի փուլը հաղթահարած անձանց տվյալները։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում