Լուկաշենկոն պլանավորում է COVID-19-ի դեմ բելառուսական պատվաստանյութ արտադրել

Լուկաշենկոն պլանավորում է COVID-19-ի դեմ բելառուսական պատվաստանյութ արտադրել

 Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այցելել Է Վիտեբսկի շրջանում գտնվող «ԲելՎիտունիֆարմ» ԲԲԸ ձեռնարկություն, որտեղ պլանավորում Է COVID-19-ի դեմ բելառուսական պատվաստանյութի արտադրություն կազմակերպել: Այդ մասին հաղորդել Է ԲԵԼՏԱ գործակալության թղթակիցը:

Պատվաստանյութի արտադրության համար ձեռնարկությունը պատրաստվում Է նոր կորպուս կառուցել, դրա համար տարածքն արդեն պատրաստ Է: Իսկ առայժմ պլանավորում են պատրաստուկի մշակմամբ զբաղվել «ԲելՎիտունիֆարմ»-ի հիմնական կորպուսում, հատուկ դրա համար նախապատրաստված հարկում:

Ժամանելով ձեռնարկություն՝ Ալեքսանդր Լուկաշենկոն հետաքրքրվել Է, թե ինչպես Է կազմակերպվելու կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի արտադրությունը, ինչ ձեռնարկություններ կգործարկվեն այդ աշխատանքում եւ ինչ փուլերով: «Մեզ այսօր հարկավոր Է բուժել քովիդը, իսկ վաղը՝ մեկ այլ վարակ: Ստանալով պատվաստանյութը՝ հենց այստեղ Էլ այն կբազմացնենք, կարտադրենք մեծ քանակությամբ»,-նշել Է նախագահը:

Պետության ղեկավարն ասել Է, որ այժմ աշխարհում հատուկ ժողովրդականություն ունեն COVID-19-ի դեմ ռուսական եւ չինական պատվաստանյութները: Նա ընդգծել Է, որ նաեւ բելառուսական պատվաստանյութը պետք Է բարձր արդյունավետություն ունենա: Ալեքսանդր Լուկաշենկոյին նաեւ զեկուցել են Բելառուսի ընթացիկ համաճարակաբանական իրադրության մասին, թե ինչպես Է անցնում բնակչության պատվաստումը: Երկրի առողջապահության նախարար Դմիտրի Պինեւիչի խոսքով՝ երկրում կորոնավիրուսով հիվանդացությունն այսօր կազմում Է 100 հազար բնակչության հաշվով շաբաթական ավելի քան 73 դեպք: Համեմատության համար նշենք, որ ընդհանուր առմամբ Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդացությունը կազմում Է 100 հազար բնակչության հաշվով 107 դեպք (Մոսկվայում՝ 162 դեպք, Սանկտ Պետերբուրգում՝ 248 դեպք):

Հետևեք մեզ նաև Տելեգրամում