ՄԻՊ-ը շարունակում է փաստահավաք աշխատանքը. Անահիտ Մանասյանն այցելել է Վայք, հանդիպել բռնի տեղահանված անձանց հետ
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ սեպտեմբերի 30-ին, Վայոց Ձորի մարզի Վայք համայնքում հանդիպումներ է անցկացրել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հետ:
Պաշտպանը տեղում իրականացրել է փաստահավաք աշխատանքներ, հավաքագրվել են մանրամասն տեղեկություններ:
Մասնավորապես՝ Վայքում տեղակայված գրանցման կենտրոնում բռնի տեղահանվածների հետ տեղի են ունեցել զրույցներ, ուսումնասիրվել են նրանց գրանցման, սննդի, բուժօգնության, հիգիենայի տրամադրման և կացարանով ապահովման հետ կապված և առաջնային լուծումներ պահանջող հարցերը:
Բազմաթիվ հարցեր քննարկվել են իրավասու պետական մարմինների հետ՝ անհրաժեշտ լուծումներ գտնելու նպատակով:
Բռնի տեղահանված անձանց տրվել է նաև խորհրդատվություն՝ կապված իրավունքների պաշտպանության հետ: Անահիտ Մանասյանը վերահաստատել է բարձրացված խնդիրներին իր մանդատի շրջանակներում հետևողական լինելու պատրաստակամությունը և նշել, որ դրանք լինելու են ամենօրյա հատուկ ուշադրության ներքո. անհատական մոտեցում է ցուցաբերվելու յուրաքանչյուրի իրավունքների պատշաճ իրացմանը:
Բռնի տեղահանված անձինք Պաշտպանին ներկայացրել են իրենց բնակավայրում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ի հայտ եկած մարդու իրավունքերի լրաջագույն խնդիրները:
Բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության համատեքստում փաստահավաք աշխատանքները շարունակվում են:
Կարծիքներ