«Արարատի» ղեկավար կազմում փոփոխություններ են տեղի ունեցել
Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբի ղեկավար կազմիփոփոխություն է տեղի ունեցել:
Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:Փոփոխություններ են տեղի ունեցել «Արարատ» ֆուտբոլային ակումբի ղեկավարմանհամակարգում: Ակումբից հեռացել են գործադիր տնօրեն Արթուր Նազարյանն ու կոմերցիոնտնօրեն Ղազար Հակոբջանյանը: Ակումբի գործադիր տնօրենի պաշտոնում է նշանակվել ՏիգրանՂարաբաղցյանը, որը նախկինում զբաղեցնում էր սպորտային տնօրենի պաշտոնը:
Կարծիքներ