Փսաքին պլանավորում է թողնել ԱՄՆ-ի նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնը
Ջեն Փսաքին՝ ԱՄՆ-ի նախագահի Ջո Բայդենի մամուլի քարտուղարը, պլանավորում Է մեկ տարի հետո պաշտոնաթող լինել: Այդ մասին հաղորդում Է CNN հեռուստաալիքը:
Փսաքիի խոսքով՝ ինքը Բայդենի թիմի հետ պայմանավորվել Է հատկապես աշխատանքի միամյա ժամանակամիջոցի շուրջ: «Ես կարծում եմ, որ մեկ տարի անց կամ մոտավորապես մեկ տարի անց այդ պաշտոնը մեկ ուրիշ մարդ կզբաղեցնի»,-ասել Է նա լրագրող Դեւիդ Աքսելռոդի փոդքասթում, որի ձայնագրությունը զետեղված Է հեռուստաալիքի կայքում:
Փսաքին հայտնի Է հակասական հայտարարություններով, ինչպես նաեւ Ռուսաստանին կտրուկ քննադատությամբ, մասնավորապես Ղրիմի հանրաքվեի եւ ՌԴ-ին թերակղզու վերամիավորման հետ կապված: Ըստ իր սեփական հայտարարությունների, ռուսաստանյան ԶԼՄ-ներում իր բացասական իմիջը բացատրվում Է «ռուսաստանյան քարոզչությամբ»: Փսաքին քանիցս քննադատության եւ պարոդիայի օբյեկտ Է եղել մեծ մասամբ վրիպախոսության եւ խառնաշփոթության շնորհիվ, որը նա թույլ Է տվել համաշխարհային քաղաքականությանը վերաբերող հարցերի քննարկման ժամանակ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Կարծիքներ