Երևանի հանրակրթության տարվա լավագույն մասնագետները պարգևատրվել են․ քաղաքապետարան
Մանկավարժական աշխատողների ընթացիկ տարվա գործունեությունը դիտարկելու և լավագույններին խրախուսելու նպատակով Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության նախաձեռնությամբ մշակվել և կրթական հաստատություններին էր տրամադրվել համապատասխան հայտերի ձևանմուշներ՝ տնօրենի տեղակալի, ուսուցչի, դաստիարակի, հոգեբանի, սոցիալական մանկավարժի, հատուկ մանկավարժի, գրադարանավարի համար:
Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանից։
Նախաձեռնությամբ ընտրված շուրջ երեք տասնյակ աշխատակիցներին ամանորին ընդառաջ Երևանի քաղաքապետարանում հյուրընկալել են քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը, Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն ու հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանը:
Հանդիսավոր արարողության ժամանակ Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցների ու մանկապարտեզների տարվա լավագույն մասնագետները պարգևատրվել են շնորհակալագրերով և «Եղիշե Չարենց – 125» ոսկե հուշադրամով:
Կարծիքներ