3 տասնամյակ Աշոտի կարգավիճակի «պրինցները» ոչ թե բողոք էին գրում, այլ «տղավարի իզով-թոզով վերացնում էին. Սաֆարյան
Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է երեկ վարչապետի որդուն՝ Աշոտ Փաշինյանին, առևանգելու փորձ կատարելուն:
«Սգակիր մոր վշտի հետևում ու ձեռքերով «տղավարի զրուցելու» կռուտիտով անմեղ տղային առևանգում են, վտանգ ստեղծում նրա կյանքի համար, հետո մեկ այլ տղամարդ ծնող «տղավարի» ամոթանք է տալիս, որ զոհն իրավապահներին է դիմել, «գործ տվել» նահատակված տղու «տղամոր» դեմ, իսկ վերջում հորդորում «տղավարի» ետ վերցնել բողոքը...
Այս ամենը արվում է «տղավարիի» տակ, թեպետ նկարագրվածում ոչ մի տղավարի բան չկա...
Որովհետեւ հայ իրականության մեջ սա չէ տղավարին։
Որովհետև 3 տասնամյակ սերմանված հենց այսպիսի «տղավարիության» դեպքում Աշոտի կարգավիճակի «պրինցները» ոչ թե բողոք էին գրում-վերցնում, այլ «տղավարի իզով-թոզով, մերումանուկով վերացնում էին «Կուկու» օպերացիայի շրջանակներում»:
Դե եթե տղավարի, ուրեմն վիշտն էլ պետք է տարվի տղավարի. եթե դա տղավարի տարվեր, սա չէր լինի...»,- գրել է Սաֆարյանը:
Կարծիքներ