Լատվիայում կարգելեն ռուսական 80 հեռուստաալիքների հեռարձակումը
Լատվիայում հունիսի 9-ից կարգելվի ռուսական այն 80 հեռուստաալիքների հեռարձակումը, որոնք դեռ հասանելի են տեղի հեռուստադիտողներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Deutsche Welle»-ն տեղեկացնում է, որ այդ որոշման մասին հայտնել է Լատվիայի Էլեկտրոնային լրատվամիջոցների ազգային խորհուրդը:
«Որոշումն ընդունվել է նոր իրավական նորմի հիման վրա, ըստ որի, Լատվիայում չեն կարող գործել այն երկրում գրանցված հեռուստաալիքները, որը վտանգի տակ է դնում է այլ երկրի տարածքային ամբողջականությունն ու անկախությունը»,-նշել է գերատեսչության ղեկավար Իվար Աբոլինշը:
Կարծիքներ