Եվրոպայի օլիմպիական խաղերի ծրագրում կընդգրկվեն նոր մարզաձևեր

Եվրոպայի օլիմպիական կոմիտեն ընդլայնում է Եվրոպական խաղերի մարզաձևերի ցանկը: 2023թ. ամռանը Լեհաստանում կայանալիք երրորդ խաղերում հանդես կգան նաև ժայռամագլցման ու եռամարտի ներկայացուցիչները:
Խաղերը համակարգող հանձնաժողովի նախագահ Հասան Արատն ասել է, որ նշված մարզաձևերը հետաքրքիր են, սիրված են երկրպագուների շրջանում: 2023-ի խաղերի ծրագիրը կլինի համապարփակ և նորարարական: Մի շարք մարզաձևերում կխաղարկվեն «Փարիզ-2024» ամառային ՕԽ-ի ուղեգրեր:
Կարծիքներ