Իրան-Թուրքիա սահմանին 5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Իրան-Թուրքիա սահմանին 5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Իրան-Թուրքիա սահմանին 5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։

Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով առավոտյան ժամը 6:47-ին: Տարերքի էպիկենտրոնը գտնվել է Իրանի Խոյ քաղաքից (բնակչությունը՝ մոտ 175 հազար մարդ) 17 կմ հարավ։ Օջախն ընկած Է եղել է 43 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկատվություն առայժմ չի ստացվել:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում