Հայաստանը հանցավորության ամենացածր մակարդակ ունեցող երկրների 9-րդ տեղում է
Համաձայն World Population Review 2023 հարթակի վարկանշային աղուսյակի՝ Հայաստանը հանցավորության ամենացածր մակարդակ ունեցող երկրների շարքում զբաղեցրել է 9-րդ տեղը աշխարհում։
Հայաստանն այս ցուցանիշով առաջ է անցել տարածաշրջանի բոլոր երկրներից։ Վրաստանը 10-րդ տեղում է, Ադրբեջանը՝ 33-րդ, Թուրքիան՝ 48-րդ, Ռուսաստանը՝ 50-րդ, Իրանը՝ 87-րդ։
Աշխարհում հանցավորության ամենացածր մակարդակ ունեցող երկիրը Քաթարն է, իսկ ամենաբարձրը՝ Վենեսուելան։
Կարծիքներ