Պայքարը կորոնավիրուսի դեմ շարունակվում է. Պուտինը ՌԴ բնակիչներին խորհուրդ է տվել՝ ինչպես ծրագրել ամառային արձակուրդները

Պայքարը կորոնավիրուսի դեմ շարունակվում է. Պուտինը ՌԴ բնակիչներին խորհուրդ է տվել՝ ինչպես ծրագրել ամառային արձակուրդները

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ չնայած երկրում համաճարակաբանական իրավիճակի բարելավմանը՝ պայքարը կորոնավիրուսի դեմ շարունակվում է: Ինչպես փոխանցում է «Կոմերսանտ»-ը, նրա խոսքով՝ ամառային արձակուրդային շրջանի համար ծրագրեր կազմելիս պետք է առաջնորդնվել բժիշկների պահանջներով:

«Մենք չպետք է մտածենք, որ ամեն ինչ ավարտվել է: Աշխարհն այնքան փոխկապակցված է, որ թեև սահմանները պաշտոնապես փակ են համարվում, մարդկանց տեղաշարժը զսպել չեն կարող և չպետք է զսպեն: Այդ պատճառով մենք պետք է ղեկավարվենք մասնագետների պահանջներով և երեխաների հանգիստն ու արձակուրդը ծրագրենք ելնելով այդ պահանջներից»,- ասել է ՌԴ ղեկավարն՝ անդրադառնալով կորոնավիրուսային սահմանափակումները վերացնելու հեռանկարներին:

«Կարծում եմ՝ շատ մոտ ապագայում կկարողանանք երկրին ներկայացնել այն ամենն, ինչ արվել է մինչ օրս կորոնավիրուսի դեմ պայքարում և այն, ինչ պետք է արվի առաջիկայում»,- հավելել է Պուտինը:  

Այսօր ավելի վաղ «Ռոսպոտրեբնադզորի» ղեկավար Աննա Պոպովան հայտարարել էր, որ ամռանն ընդառաջ իշխանությունները, գուցե, սահմանափակումների մեղմացման մասին որոշում կայացնեն:

Ռուսաստանում համաճարակի ողջ ընթացքում արձանագրվել է «Քովիդ-19»-ով վարակման 4 428 239 դեմք, որից 93 824-ը՝ մահվան ելքով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում