Եվրահանձնաժողովն առաջարկել է արգելել ԵՄ քաղաքացիներին բարձր պաշտոններ զբաղեցնել ՌԴ պետական ընկերություններում
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի շրջանակներում առաջարկում է արգելել ԵՄ քաղաքացիներին բարձր պաշտոններ զբաղեցնել ռուսական պետական ընկերություններում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն՝ վկայակոչելով նրա հայտարարությանը:
«Մենք նաև առաջարկում ենք արգելել որոշակի ծառայությունների մատուցումը Ռուսաստանին, արգելել ԵՄ քաղաքացիներին պաշտոններ զբաղեցնել ռուսական պետական ընկերությունների ղեկավար մարմիններում», - ասել է նա։
Ֆոն դեր Լեյենը հավելել է, որ «Ռուսաստանը չպետք է օգուտ քաղի Եվրամիության գիտելիքներից ու փորձից»։
Կարծիքներ