Իսրայելի պաշտպանության բանակը Գազա քաղաքի բնակիչներին կոչ է արել արագ տարհանվել
Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) Գազայի հատվածի բնակիչներին կոչ է արել տարհանվել հարավ։
Բանակի մամուլի ծառայությունը համապատասխան հայտարարություն է հրապարակել «Տելեգրամ»-ի իր ալիքում՝ նշելով, որ նման զգուշացում է անում անվտանգության համար:
«ՀԱՄԱՍ»-ի ահաբեկիչները թաքնվում են Գազա քաղաքում՝ տների տակ գտնվող թունելներում և շենքերի ներսում, որտեղ ապրում են անմեղ խաղաղ բնակիչներ», - բացատրել է պաշտպանության բանակն իր կոչը:
Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հավելում է, որ բնակիչները կկարողանան վերադառնալ իրենց տները միայն համապատասխան ծանուցումից հետո։
Կարծիքներ