Երիտասարդ բռնցքամարտիկները ևս երկու բրոնզե մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում
Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական հավաքականի անդամները կրկին բրոնզե մեդալներ են նվաճել Եվրոպայի առաջնությունում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում ընթացող Եվրոպայի երիտասարդների առաջնությունում ընթանում են կիսաեզրափակչի մենամարտերը: Հայաստանից 60 կգ քաշային Արթուր Սահակյանը և 91+ կգ քաշային Հովհաննես Փափազյանը դարձել է բրոնզե մեդալակիրներ` պարտվելով կիսաեզրափակիչներում:
Հայաստանի հավաքականն ընդհանուր առմամբ նվաճել է 5 բրոնզե մեդալ:
Կարծիքներ