Նախագահը ներկա է եղել Հիշատակի արարողությանը
Օրեր առաջ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդես էին եկել կոչով՝ նոյեմբերի 22-ը հայտարարել Հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոսների հիշատակի օր: Նախատեսվել էր այդ օրն աշխարհի հայկական եկեղեցիներում կատարել հիշատակի արարողություն:
Այսօր Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, ներկա գտնվել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ Սուրբ Տրդատի բաց խորանին կատարված հիշատակի արարողությանը: Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ Կաթողիկոսը հանդես է եկել ոգեկոչման ու հիշատակի խոսքով։
Արարողության ավարտից հետո նախագահ Սարգսյանը զրուցել է զոհված զինծառայողների ծնողների, զինվորականների ու ազատամարտիկների հետ, մոմ վառել հանուն հայրենիքի իրենց կյանքը զոհաբերած մեր բոլոր զինծառայողների հիշատակին։
Կարծիքներ