Գիտնականները պարզել են՝ էլեկտրոնային ծխախոտն օգնո՞ւմ է արդյոք ծխելը թողնելուն
Կալիֆոռնիայի Սան Դիեգոյի համալսարանի բժշկական դպրոցի հետազոտողները նախազգուշացնում են. էլեկտրոնային ծխախոտը չի նպաստում ծխելը թողնելուն: Ուսումնասիրության արդյունքները հրապարակված են PLOS ONE և American Epidemiology ամսագրերում:
Գիտնականները ծխողների մասին երկարամյա ուսումնասիրության արդյունքների հիման վրա եզրահանգումներ են արել: Դիտարկումները ցույց են տվել, որ ծխողների մոտ մեկ քառորդ մասը էլեկտրոնային ծխախոտի է անցել ծխելը թողնելու նպատակով: Բայց ընդամենը նրանց 9.6 %-ին է հաջողվել տարվա ընթացքում հրաժարվել ծխելուց: Հարկ է նշել, որ այն ծխողները, որոնք վատ սովորությունից հրաժարվել են առանց էլեկտրոնային ծխախոտ օգտագործելու, դա արել են նույն հաջողությամբ։ Հետևաբար, էլեկտրոնային ծխախոտ օգտագործելն իմաստ չունի:
Ավելին, ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ էլեկտրոնային ծխախոտ ծխողների օրգանիզմում նիկոտինի հետքեր կան. նրանք նիկոտին պարունակող հեղուկներ են օգտագործել: Այսպիսով, էլեկտրոնային ծխախոտը ոչ միայն չի օգնում ծխելը թողնելուն, այլև նվազեցնում է նիկոտինային կախվածության դեմ պայքարի հաջողությունը:
Կարծիքներ