Ֆրանսիայում ձերբակալել են սուրբծննդյան տոներին հարձակում ծրագրած 2 անձի

Ֆրանսիայում ձերբակալել են սուրբծննդյան տոներին հարձակում ծրագրած 2 անձի

Ֆրանսիայի հատուկ ծառայությունները նոյեմբերի 29-ին ձերբակալել են երկու անձի, որոնք կասկածվում են սուրբծննդյան տոնակատարությունների ընթացքում դանակով հարձակումներ նախապատրաստելու համար, փոխանցում է «Արմենպրես»-ը:

Նշվում է, որ կասկածյալները մտադրված են եղել հարձակումներ իրականացնել հանրային վայրերում, մասնավորապես՝ առևտրի կենտրոններում, համալսարաններում ու մարդաշատ փողոցներում:
 
Դեկտեմբերի 3-ին նրանց մեղադրանք է առաջադրվել: Նախաքննությունն իրականացնում է ազգային հակաահաբեկչական դատախազությունը:

Կասկածյալներից մեկի բնակարանում հայտնաբերվել են «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության քարոզչական նյութեր:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում