Շոյգուի այցը Տաջիկստան և Ուզբեկստան բացատրվում է Աֆղանստանից ԱՄՆ զորքերի դուրսբերման հետ կապված ռիսկերով
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն այցելել է Տաջիկստան և Ուզբեկստան, որտեղ երկկողմ բանակցություններ է վարել այդ հանրապետությունների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների հետ, գրում է Interfax-ը:
Ըստ վերլուծաբանների՝ Շոյգուի այցերն առաջին հերթին պայմանավորված են ամերիկյան զորքերի դուրսբերման ֆոնին հարևան Աֆղանստանում տիրող իրավիճակով: Այս հարցի հետ կապված կան լուրջ մտավախություններ: Այդ մասին չորեքշաբթի interfax-ին հայտնել է ռազմական-դիվանագիտական աղբյուրը:
Շոյգուն Դուշանբեում և Բուխարայում իր գործընկերների հետ քննարկել է Աֆղանստանում տեղի ունեցող իրադարձությունների հետևանքները Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում և Կենտրոնական Ասիայում:
«Մտավախություն կա, որ Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերումը, որի մասին հայտարարեց ԱՄՆ նախագահ Բայդենը, կդառնա ծայրահեղականության լրացուցիչ աղբյուր Կենտրոնական Ասիայում և կապակայունացնի իրավիճակն ինչպես Աֆղանստանում, այնպես էլ տարածաշրջանի մյուս երկրներում»,- ասել է աղբյուրը:
Կարծիքներ