Փրկարարները հղի կնոջը Նիգավանից տեղափոխել են Ապարանի ԲԿ
Փետրվարի 7-ին՝ ժամը 19:09-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Նիգավան գյուղի հղի բնակչին Ապարան քաղաքի ԲԿ տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները Զ. Մ.-ին (ծնված 1986 թ․) մոտեցրել են փրկարարական ավտոմեքենային և տեղափոխել Ապարան քաղաքի ԲԿ։
Կարծիքներ