Լևոն Արոնյանը պարտվեց Մագնուս Կառլսենին` քառորդ եզրափակիչ առաջին մրցամարտում
Շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենի կողմից կազմակերպվող արագ շախմատի առցանց մրցաշարում այսօր կայացան քառորդ եզրափակիչ առաջին մրցամարտերը:
Հայաստանը ներկայացնող Լևոն Արոնյանը հանդիպեց հենց նորվեգացի գրոսմայստերի հետ: Աշխարհի չեմպիոնն առաջին երկու պարտիաներում առավելության հասավ, իսկ երրորդում ոչ-ոքի խաղաց և հաղթեց ընդհանուր 2,5:0,5 հաշվով:
Երկրորդ մրցամարտը տեղի կունենա վաղը: Լևոն Արոնյանը պետք է անպայման հաղթանակ տանի, որպեսզի խաղը տեղափոխի թայ-բրեյք:
Կարծիքներ