Ծաղկունքում հրդեհի հետևանքով այրվել է պահեստավորված անասնակերն ու խորդանոցը
![Ծաղկունքում հրդեհի հետևանքով այրվել է պահեստավորված անասնակերն ու խորդանոցը](https://freenews.am/uploads/images/image_750x_661be34c23a1f.jpg)
Ապրիլի 14-ին՝ ժամը 13:02-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծաղկունք գյուղում հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ գյուղի 6-րդ փողոցի 1-ին նրբանցքում այրվում է խորդանոց (մոտ 24 քմ):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։31-ին, մարվել՝ 13։52-ին: Այրվել են խորդանոցը և մոտ 15 հակ անասնակեր:
Կարծիքներ