Նախագահի պաշտոնից Թրամփի հեռանալուց հետո CNN-ը կորցրել է իր լսարանի մոտ 50 տոկոսը
Ամերիկյան CNN հեռուստաալիքը, որն ակտիվորեն լուսաբանում էր Դոնալդ Թրամփի դեմ բողոքի ցույցերն ու ակցիաները, նախագահի պաշտոնից նրա հեռանալուց հետո կորցրել է իր լսարանի մեծ մասը: Այս մասին հայտնում է Fox News հեռուստաալիքը, որն ուսումնասիրել է ամերիկյան Nielsen վերլուծական ընկերության հավաքած տվյալները:
Չորեքշաբթի հրապարակված տվյալների համաձայն՝ CNN-ի լսարանն անցյալ տարվա նոյեմբերի 4-ից (նախագահական ընտրություններից անմիջապես հետո) մինչև հունվարի 20-ը (Ջո Բայդենի երդմնակալության օրը) ընկած ժամանակահատվածում հաշվարկվել է 2,5 մլն հեռուստադիտող: Հունվարի վերջից մինչև մարտի 15-ն ընկած ժամանակահատվածում հեռուստաալիքի լսարանը կրճավել է մինչև 1,6 մլն-ի:
Այդպիսով, հեռուստաընկերությունը կորցրել է 24-54 տարիքային խմբի լսարանի 47 տոկոսը:
Կարծիքներ